ՀՀԿ-ի կողմից զավթված պետության՝ ավազակապետության արժեհամակարգային հիմնավորումը և անատոմիան…

Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ՀՀԿ-ի կողմից զավթված պետության՝ ավազակապետության արժեհամակարգային հիմնավորումը և անատոմիան…

«Մի ամիս մի կամերում նստենք»…

Այս արտահայտությունն իր ողջ էությամբ քրեական մտածելակերպի և հակամշակույթի արտահայտությունն է, որը բնորոշ է ՀՀԿ էլիտային և ՀՀԿ փիլիսոփայությանը:

Այո, շատ ճշմարիտ խոստովանություն է. մի ողջ պետություն վեր էիք ածել մի մեծ զոնի իր նայողով՝ ձեր նախագահով:

Եվ այդ պետությունը՝ ձեր պատկերացմամբ զոնը, բաժանել էիք առանձին կամերաների, որոնցից ամեն մեկը հանձինս ձեր նմանների /լիսկա, լֆիկ, թոխմախ, նեմեց, սասի արտակ, շշի մելո, դոդ, ալրաղածի լյովա և այլն/ ուներ իր կամերի նայողները:

Եվ հարցերը լուծվում էին ռազբորկաների օբշչակի պանյատաներով…

Ու այսքանից հետո, դեռ մի համարձակվում եք գրագետ հայերենով խոսել ու ինչ որ մտքեր արտահայտե՞լ..

Ինչքան էլ չարչարվեք ոսկեղենիկ հայերեն բառեր արտասանել, միևնույն է մտածելակերպը մնում է քրեական…

ՀՀԿ-ի կողմից զավթված պետության՝ ավազակապետության արժեհամակարգային հիմնավորումը և անատոմիան…"Մի ամիս մի կամերում…

Posted by Artur Sakunts on Monday, December 16, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ