![]()
Արարատի մարզի Արարատ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Մահացել է 3 տարեկան աղջիկ երեխա:
«Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխան երկու օր բուժում է ստացել իրենց մոտ, ապա վիճակի բարդացմամբ պայմանավորված տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Բժիշկները երեխայի մոտ «խոզի գրիպ» են հայտնաբերել, սակայն դեռևս պարզված չէ, թե արդյոք երեխայի մահվան պատճառը խոզի գրիպն է եղել: Երեխան շուրջ մեկ ամիս հիվանդ է եղել և այդ ընթացքում ծնողները բժշկի չեն դիմել և փորձել են երեխային բուժել տնային պայմաններում:
Տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն շատ վատ վիճակում, այնտեղ կոմայի մեջ է ընկել, որից հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում, էնցեֆալիտի պատկեր է մոտը եղել, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, ֆեբրիլ ցնցումներ և հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակից ելնելով միացվել է արհեստական շնչառության սարքին, իրականացվել են մի շարք հետազոտություններ, ախտորոշվել է սուր էնցեֆալիտ պոլիսինուստիտ, նաև H1N1 գրիպի հետազոտություն է անցկացվել, հաստատվել է գրիպի A տեսակը՝ H1N1-ը։
![]()
Երեխան հոսպիտալացվել է սուր էնցեֆալիտի երևույթներով, հետևաբար միայն հետազոտություններից հետո պարզ կլինի՝ արդյոք երեխայի մահը վրա է հասել H1N1-ի, թե սուր էնցեֆալիտի հետևանքով»։
![]()