«Արդյոք նրանք կմնան իշխանությանը օգնելու ուղու մեջ, թե դուրս կգան այդ ուղուց»․ Արփի Դավոյանը Բաբաջանյանի հավաքի մասին

«Հետաքրքիր կլինի հետևել զարգացմանը և տեսնել, թե այդ մարդիկ, որ հավաքվել էն, իրենց խոսքերով իրենց աջակցությունն էին հայտնում իշխանությանը,

արդյոք ինչպիսի՞ օրակարգ իրենք կձևավորեն, արդյոք նրանք կմնան իշխանությանը օգնելու ուղու մեջ, թե դուրս կգան այդ ուղուց»,- անդրադառնալով շաբաթ օրը անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ հավաքին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը։

Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, պատգամավորի խոսքով, մնացել է հին ընդդիմության կաղապարի մեջ և չի կարողանում նոր իրողություններում դրսևորվել նոր ընդդիմության տեքստերով։

Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ