Պետական դավաճանության համար Պակիստանի նախկին նախագահը դատապարտվել է մահապատժի

Պակիստանի հատուկ դատարանը երկրի նախկին նախագահ եւ ռազմական առաջնորդ Պերվեզ Մուշարաֆի նկատմամբ մահապատժի դատավճիռ է կայացրել:

ТАСС-ը, հղում անելով «Doon» թերթին, գրում է, որ վճիռը կայացվել է 3 դատավորներից կազմված կոլեգիայի կողմից՝ Բարձրագույն դատարանի նախագահ Փեշավար Վաքար Սեթխի նախագահությամբ:

«Մուշարաֆը մեղավոր է ճանաչվում Պակիստանի Սահմանադրության 6-րդ հոդվածով»,- հայտարարել է Սեթխը:

Մեղադրող կողմը գտել է, որ Մուշարաֆը 2007 թվականին կատարել է պետական դավաճանություն՝ երկրում արտակարգ դրություն մտցնելով եւ հրամայելով ձերբակալել բարձրագույն դատարանի դատավորներին:

Պակիստանում պետական դավաճանությունը պատժվում է ցմահ ազատազրկմամբ կամ մահապատժով:

Մուշարաֆին ձերբակալելու որոշում էր կայացվել 2015 թվականին, իսկ պաշտոնական մեղադրանք էր առաջադրվել 2013-ին՝ 2007 թվականին նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանության համար:

Նշենք, որ նախկին վարչապետ Բհուտտոն սպանվել է երկրում բազմահազարանոց ցույցի ժամանակ, երբ հայտարարված է եղել արտակարգ դրություն: Այդ ժամանակ ավելի քան 20 մարդ է սպանվել եւ տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ