«Դահուկով՝ կանաչ խոտի վրա…». Գագիկ Սուրենյանը Ծաղկաձորից լուսանկար է հրապարակել

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ծաղկաձորից և հումորային գրառում արել:

Լուսանկարում մարդիկ դահուկներով կանգնած են կանաչ խոտի վրա:

«Ծաղկաձոր»,- գրել է Սուրենյանը:

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի  17-ի ցերեկը, 18-22-ը  հանրապետության տարածքում՝ սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ