ԱՄՆ-ում երիտասարդության հարցերով նախարարը ձերբակալվել է լրագրողի հետույքին հարվածելու համար

Ամերիկյան Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում մրցավածքի ժամանակ WSAV-TV  հեռուստաալիքի համար արված ծագումով հայ լրագրող Ալեքս Բոզարջյանի ռեպորտաժն անսպասելիորեն տհաճ վերջաբան է ունեցել. երբ թղթակիցն ուղիղ եթերում ներկայացնում էր մարաթոնի սյուժեն, հանկարծակի վազորդներից մեկն առանձնացել էր մյուս մասնակիցներից եւ վազելու ընթացքում հարվածել լրագրողի հետույքին։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես էր կինը շփոթվել եւ որոշ ժամանակ չէր հասկանում՝ ինչպես արձագանքել: Այնուհետեւ նա շարունակել էր իր աշխատանքը, որից հետո, սակայն, բողոք ներկայացրել ոստիկանությունում: Նա հայտնել էր ոստիկաններին, որ տղամարդը նաեւ ուժ գործադրելով բռնել էր նրա հետույքը:

Պարզվել է, որ այդքան անվայել եւ զարհուրելի արարք գործած տղամարդը երիտասարդության հարցերով նախարար, Սթեյթսբորոյի բնակիչ, 43-ամյա Թոմաս Քելեուեյն էր:

Նա ձերբակալվել է սեռական բնույթի հարձակում գործելու եւ իրավախախտում կատարելու մեղադրանքով:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ