«Լոս Անջելեսից Երեւանի համար աշխարհի ամենաբարձր ծառի սերմերն են ուղարկել…». Արթուր Իսպիրյան

«Լոս Անջելեսի մեր ընկերները, իմանալով, որ Երեւանում կանաչապատման աշխատանքներ են լինելու, փոքրիկ նվեր են ուղարկել՝ աշխարհի ամենաբարձր ծառի՝ սեքվոյայի սերմեր»,- այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստի ավարտին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը՝ ցույց տալով սերմերի փոքրիկ տուփը:

«Որպես հաջողության նշան որոշեցի նվիրել Երեւանի քաղաքապետարանին»,- հավելեց նա:

Ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ ստեղծելուն:

Նախագիծն ավագանու հավանությանն արժանացավ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ