![]()
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է օգտվել Նաիրի ԲԿ-ի սննդակարգից, օգտվում է տնից ուղարկած հանձնուքներից:
Այսօրվա դատական նիստի ժամանակ նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Քրեակատարողական հիմնարկից ստացված գրությունը։
Դատական նիստը կես ժամով ընդմիջվել էր, որ ամբաստանյալի առողջական վիճակը հետազոտվի, և հասկանալի դառնա դատական նիստին նրա մասնակցության հնարավորությունը։
Նիստը վերսկսվեց, սակայն ամբաստանյալը բժշկական կենտրոնից չէր տեղափոխվել դատարան, քանի որ առողջական վիճակը բավարար չէր եղել։
Պաշտպանական կողմը կրկին կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացրել։
![]()
![]()