
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետք է բարձրացնել բարձրագույն կրթության որակը, որ այն իրականությունից կտրված չլինի և համապատասխանի երկրի տնտեսական վիճակին:
«Մեծ դիզբալանս է առաջացել գերատեսչական մարմինների ու բուհական համակարգի միջև: Պետք է ունենանք միասնական բուհական համակարգ», — ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ առողջապահության ոլորտում պետք է լրջագույն փոփոխություն լինի, որ այն հասանելի լինի հանրության բոլոր շերտերին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց ծրագրերում է նաև ամբողջությամբ վերացնել ծայրահեղ աղքատությունը։