Տեսախցիկը նկարահանել է Երևանում տեղի ունեցած սարսափելի վրաերթը

Այսօր`  դեկտեմբերի 17-ի առավոտյան  վրաերթ է տեղի ունեցել Երևանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող հետնիոտնային անցման վրա։

Տուժել է 2 կին, որոնց տեղափոխել են  Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։

«Վրաերթի հետևանքով 2 կնոջ տեղափոխել են մեզ մոտ, երկուսի վիճակն էլ բավարար է։ Նրանցից մեկը ստացել է փակ կոտրվածք, պատրաստվում ենք վիրահատել»,- Auroranews-ի հետ զրույցում ասացին ԲԿ-ից։

Նշենք, որ տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել։

Հատկանշական է, որ Auroranews-ը պարբերաբար ահազանգել է տվյալ հատվածում լուսացույց տեղադրելու անհրաժեշտության մասին, սակայն պատկան մարմինները մինչ օրս որևէ քայլ չեն ձեռնարկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ