«Բոլորս դեպի Դավթաշենի շուկա»․ Սահակ Ասատրյանի կոչը փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներին

Դավթաշեն վարչական շրջանի առևտրականները Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի գլխավորությամբ, բողոքի ակցիան էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի առջև:

«Պարոն Նիկոլ Փաշինյանից խնդրում ենք, որպեսզի մինչև Ամանոր թույլատրի փողոցային առևտուրը՝ բոլոր վարչական շրջաններում»,- այս մասին ասաց Ս. Աղեկյանը:

Այս ամենը իր վերջնական լուծումը գտել է, որի մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար  Սահակ Ասատրյանը։

Ելույթում մասնավորապես ասվում է, որ վաղվանից վարչական շրջանի փողոցային արևտուրը կդադարեցվի և բոլորը իրենց ատևտուրը կիրականացնեն տվյալ շրջանի շուկաներում, որտեղ պահպանվում են մթերքի սանիտարահիգենիկ պայմանները և ավելի հարմար է առևտուրն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ Երեւանում փողոցային առեւտուրը կանխելու նպատակով նոր ավելի խիստ միջոցներ է նախատեսվում կյանքի կոչել:

 

Ավելի մանրամասը՝ տեսանյութում

Բոլորս դեպի Դավթաշենի շուկա:

Posted by Սահակ Մանուկի Ասատրյան on Monday, December 16, 2019

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ