«Հասկանում եմ, որ ՀՀԿ-ի հետ ձեզ կոմֆորտ էիք զգում». Մարությանը՝ Խաժակյանին

 

«Ես թույլ չեմ տալու, որ ավագանու անդամների խոսքը գրաքննվի, և Դուք որոշեք՝ կարող ենք արդյոք թեմայից շեղվել, թե՞ ոչ, որովհետև դա չի եղել ո՛չ ԱԺ-ում ՀՀԿ-ականների ժամանակ, ո՛չ՝ ավագանիում…

Դուք ավելի լավ ա մտածեք՝ քաղաքապետի արձակուրդի կարգադրությունը ոնց եք մի հատ ամսի 4-ին փոխել, ոնց եք հետո իրա գալուց հետո փոխել: Դուք մտածեք իրավապահներին ո՞նց եք դրա պատասխանը տալու»,- դիմելով Երևանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին՝ ավագանու նիստում արտահերթ ելույթով հանդես եկավ «Լույս» խմբակցության ղեկավարը՝ անդրադառնալով այսօրվա միջադեպին։

«Հասկանում եմ, որ դուք հաճույքով եք հիշում ՀՀԿ-ի ժամանակաշրջանը և ձեզ շատ կոմֆորտ էիք զգում, և եթե մեկը մտածում է էս դահլիճում, որ վեր է կանգնելու օրենքից, չարաչար սխալվում է»,- արձագանքեց քաղաքապետ Մարությանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ