Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը ՀՔԾ-ում առերեսվել են

ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի ունեցել է, բայց թե ում հետ, չի մանրամասնել:

Մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը Հատուկ քննչական ծառայությունում առերեսվել են: Այս մասին գրում է «Հայկական ժամաանկը»։

ՀՔԾ-ն տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, թե արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը առերեսվե՞լ են, թե՞՝ ոչ։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց, որ լուրը իրենք չենք կարող մեկնաբանել։

Դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնատար մի խումբ անձանց միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի՝ մոտ 490 միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կատարելու համար:

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ