Հրապարակվել են ամենաթույլ ու ամենահաճախ կոտրվող գաղտնաբառերը

Գաղտնաբառերի մեննեջեր NordPass համակարգը հավաքել ու հրապարակել է համացանցային կայքերում անհատական հաշիվների այն ամենաթույլ գաղտնաբառերը, որոնք ամենահաճախն են կոտրվում կիբերհանցագործների կողմից։ Դրա համար նրանք ուսումնասիրել են կոտրված օգտահաշիվների 500 միլիոն գաղտնաբառեր։

Ամենահաճախ կոտրված գաղտնաբառերը, ըստ այդ ուսումնասիրության, եղել են միայն թվանշաններից բաղկացածները․

12345,

11111,

123321։

Նրանց հետևից էլ գալիս են հայտնի «անհաջողակները»՝ ստեղնաշարի առաջին և երկրորդ շարքերի հաջորդականությունները․

qwerty,

asdfgh։

Ներկայում առաջատար կոտրվողների դասին մոտենում են նաև որոշ կանացի անուններ ու տարածված բառեր՝ Nicole, Jessica, Hannah, princess, iloveyou, test և այլն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ