«Ներխուժել ենք սրահ, ընդհատել հարսանիքն ու մատուցել անակնկալը». Սոֆի Մխեյանի անակնկալը հայ զույգին

Հաղորդավարուհի, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հեռուստատեսությունում եւ թատրոնում ունեցած զբաղվածության հետ մեկտեղ գործընկերուհիների՝ Զառա Մանուչարյանի եւ Ջուլիա Մկրտչյանի հետ միասին շուտով նոր անակնկալ ձեւաչափում է ներկայանալու։

Promote Production-ը հիմնադրի՝ Ջուլիա Մկրտչյանի գլխավորությամբ, դեռ ամիսներ առաջ էր նկարահանել հաղորդման պիլոտային տարբերակը, որի հաղորդավարներն են Անահիտն ու Զառան, պրոդյուսերը՝ Ջուլիա Մկրտչյանը:

Հաղորդման պատուհանները վերջնական տեսքի է բերվել երեք ընկերուհիների հերթական հանդիպման ընթացքում. սրճել են, կիսվել մտքերով ու որոշել հաղորդումը կոչել «Միքս շոու»՝ միքսելով մի քանի բլոկեր։ ««Միքս շոուն» հաղորդում է՝ բաղկացած 4 պատուհանից:

Հաղորդման առաջին հյուրերը Ռաֆայել Երանոսյանն ու Սոֆի Մխեյանն են եղել: Ռաֆայելը հյուրընկալվել է առաջին մասում, իսկ ահա Սոֆին իր անսպասելի ելույթով անմոռանալի եւ շոկային անակնկալ է մատուցել հայ զույգերից մեկին:

Այո, այո, շատերին երեւի նման սյուժեն ծանոթ էր Maroon 5-ի Suger տեսահոլովակից, ըստ որի հանրահայտ խմբի անդամներն անակնկալ կերպով ներխուժում են տարբեր հարսանյաց սրահներ ու հրճվանք պատճառում ամուսնացող զույգերին: Հենց այս տեսահոլովակից էլ ոգեշնչված ստեղծվել է վերջին բլոկը:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ