Չտրվեք այդ ստոր արշավներին․հեղափոխությունը միասին կհասցնենք իր տրամաբանական ավարտին

Գարիկ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ՏԱՐԱԾԵՔ ԹՈՂ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐՆ ԷԼ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵՆ

Հարգելի ընկերնե’ր , ուշադիր եղեք , որովհետեւ շատերը ունենալով բավականին մեծ լսարան, որը ձեռք են բերել միայն մեր վարչապետին գովելով ու իբր սատար կանգնելով ` իրենց կեղծ ու անհիմն ենթադրությունները փորձում են մատուցել իբրեւ 100%-ոց ճշմարտություն , նրանք արդեն իսկ ազնիվ չեն ձեր նկատմամբ եւ չեմ բացառվում , որ ուղղորդվում են հստակ ուժերի կողմից :

Մի’ հավատացեք ամեն մի փչոցուն, եթե մարդիկ առանց որեւէ հիմնավորումի արշավ են սկսում մի անձի դեմ ու փորձում դա միստիկայի միջոցով հիմնավորել, նրանք ազնիվ չեն, հեռու մնացեք նրանցից, նրանք ավելի վտանգավոր են:

Հիշե’ք , նույնը արվում էր ` հենց մեր վարչապետի ` Նիկոլ Փաշինյանի դեմ, նրան շարունակ փորձում էին մատուցել ինչ որ մեկի մարդ` միշիկի, Սերժիկի, Լեւոնի, եւ չգիտեմ էլ ինչ ուժերի: Բայց տեսանք , թե նա ինչպես բոլորիս համախմբվածության եւ հավատամքի միջոցով հաղթանակ տարավ եւ ջախջախեց 20 ամյա կեղեքիչ, թալանչի Ռեժիմը:

Չտրվեք այդ ստոր արշավներին: Վերլուծեք,պահանջեք հիմնավորումներ , այդ դեպքում ձեզ ոչ ոք այլեւս չի կարողանա մոլորեցնել, եղեք համախմբված , լցված մեծ նվիրումով եւ հավատամքով եւ չկասկածե’ք մենք հեղափոխությունը միասին կհասցնենք իր տրամաբանական ավարտին:

ՏԱՐԱԾԵՔ ԹՈՂ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐՆ ԷԼ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵՆՀարգելի ընկերնե'ր , ուշադիր եղեք , որովհետեւ շատերը ունենալով բավականին մեծ…

Posted by Գարիկ Ղազարյան on Sunday, December 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ