Ադրբեջանի դպրոցներում հայտնվել են գլոբուսներ, որոնց վրա որպես Հայաստանի մաս են ներկայացվում թե՛ Արցախը եւ թե՛ Նախիջեւանը

Ադրբեջանի դպրոցներում հայտնվել են չինական արտադրության գլոբուսներ, որոնց վրա որպես Հայաստանի մաս են ներկայացված թե՛ Արցախը եւ թե՛ Նախիջեւանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

«Չինացիք, ի տարբերություն շատ ժողովուրդների, կարողանում են տեսնել ոչ միայն ներկան, այլև՝ ապագան»,- նշել է նա:

«Հայ-չինական բարեկամություն» հեշթեգի ներքո նա գրել է. «Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները, իրար հերթ չտալով հայտարարում են, թե՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», Ադրբեջանի հանրակրթական դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա՝ որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Նախիջևանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ