![]()
Շավարշ Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Հիմա ովքեր են իրականում «զոմբի»?
Վերջին շրջանում շատ հաճախ տարբեր անձանց կողմից արտաբերվում է «Նիկոլի զոմբիներ» արտահայտությունը այն մարդկանց հասցեին, ովքեր հրապարակայնորեն աջակցում, վստահում, հավատում են Վարչապետին։
Նրանք, ովքեր աջակցում, վստահում և հավատում են Վարչապետին, համենայն դեպս նրանց զգալի մասը, ոչ թե զբաղված են Նիկոլ Փաշինյանի անձապաշտությամբ, այլ շատ լավ հասկանում և գիտակցում են, որ այսօր Նիկոլ Փաշինյանի գործողություններն ուղղված են ի նպաստ մեր երկրի և ի բարօրություն մեր ազգի, բխում են մեր պետության և ժողովրդի շահերից։ Որքան ամուր ու անսասան լինեն Փաշինյանի դիրքերը, որքան մեծ աջակցություն նա ունենա այնքան ավելի հեշտ կլինի իրագործել իր ծրագրերը և նպատակները, որոնք կրկնում եմ բխում են մեր ժողովրդի և մեր երկրի շահերից։ Եվ մարդիկ այդքանը գիտակցելով, հասկանալով աջակցում, վստահում և հավատում են Վարչապետին։
Իսկ ովքեր են սովորաբար այդ արտահայտությունը անողները?
Դե նախորդ իշխանությունների ներկայացուցիչների մասին չեմ խոսի, որովհետև նրանք «զոմբի» էլ չեն այլ քաղաքական դիակներ և հետո նրանց մասին կարծես ամեն ինչ վաղուց ասվել է չկրկնվեմ։
Հիմա անդրադառնամ այդ արտահայտությունը մյուս անողներին։
Դրանք սովորաբար այն մարդիկ են, իհարկե ես բոլորին նկատի չունեմ կան նաև բացառություններ, ովքեր իրենց ողջ կյանքում ոչ մի բանի չեն հասել, միշտ իրենց անհաջողությունների և ձախողումների համար մեղադրում են ուրիշներին , աչքի չեն ընկնում կառուցողական գործողություններով և պետական մտածելակերպով։
Այն ժամանակ իրենց բոլոր անհաջողությունների համար մեղադրում էին նախորդ իշխանություններին, հիմա էլ արդեն սկսում են մեղադրել Փաշինյանին։
Առանց հասկանալու և գիտակցելու թե ինչ դժվար առաքելություն է ստանձնել Փաշինյանը, թե ինչ է արել Փաշինյանը մեր երկրի և ժողովրդի համար, այդ թվում նաև իրենց համար։
Հիմա նշածս մարդկանցից ովքեր են զոմբիները? հետևությունները թողնում եմ ձեզ…
Հիմա ովքեր են իրականում "զոմբի"?Վերջին շրջանում շատ հաճախ տարբեր անձանց կողմից արտաբերվում է "Նիկոլի զոմբիներ"…
Posted by Shavarsh Soghomonyan on Sunday, December 15, 2019
![]()