Երևանում երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ

Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։
ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե ինչպես էր 15 համար երթուղայինը երթեւեկում առանց դռան։

Հիշեցնենք, որ առնվազն 2 տարուց Երևանը տրանսպորտային նոր ցանց կունենա, կրկին վստահեցնում է քաղաքապետ Հայկ Մարությանը։ Արդեն պատրաստ է նոր ցանցի վերջնական նախագիծը։ Այն մշակել է Բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը, դեռևս նախորդ իշխանությունների պատվերով։ Նախագիծը քաղաքային բյուջեի վրա 850 հազար դոլար էր արժեցել։

«Հուսով եմ, որ այս ծրագիրը իրականացնելուց հետո վերջապես մեր քաղաքը՝ Երևանը կունենա մեր բնակիչներին՝ երևանցիներին վայել տրանսպորտային համակարգ», — ասաց Մարությանը։

Նախնական 130-ից 150 միլիոն դոլար պահանջող ծրագրով նախատեսվում է գործող 111-ի փոխարեն 42 երթուղի՝ 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի գծով փորձագետ Վազգեն Հարությունյանի խոսքով. «Լինելու են 11 հիմնական երթուղի, 30 օժանդակ երթուղի, 5 տրոլեյբուսային երթուղի և մեկ օդանավակայան տանող երթուղի»։

Տրանսպորտային նոր ցանցը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, ցանցի ամբողջ երթուղայինները նոր են լինելու, տեղփոխի սկզբունքն է գործելու։ Այսինքն՝ մի կետից մյուս կետը տեղափոխվելու համար ուղևորը մի քանի երթուղուց կօգտվի։ Երթուղիների աշխատաժամանակն էլ ավելի երկար է լինելու, իսկ կանգառում ուղևորները շատ չեն սպասի, վստահեցնում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի փորձագետ Վազգեն Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ