Ինչպիսին է եղել Երևանի տոնածառը տարբեր ժամանակներում

Այսօր որոշել ենք  պատմել այն մասին, թե ինչպես էին  տարբեր տասնամյակներում Երեւանում տոնում Նոր Տարին:Հավաքել ենք տարբեր մարդկանց կողմից տրամադրված ավանդական ամանորյա լուսանկարները:

Ընտրանու շնորհիվ կարող եք կարդալ Մարտիրոս Սարյանի շնորհավորական ուղերձը, որով նա Հայաստանի երիտասարդներին դիմել էր ուղիղ 50 տարի առաջ:

Տոնածառ զարդարելու ավանդույթը հանդիպում ենք Հայաստանի ողջ տարածքում և հայաբնակ բոլոր վայրերում, բայց դրսևորման ձևերը տարբեր են: Օրինակ` Պոնտոսում ամանորի երեկոյան զարդարում էին ձիթենուց կտրված հաստ ճյուղը և կոչում էին «Կաղանդ Ծառ», մեկ այլ վայրում ծառ էին պատրաստում ցորենի հասկերի խուրձերից:

Ընդհանրապես, ծառի, բնության պաշտամունքը գոյություն է ունեցել շատ վաղ ժամանակներից և կապվել է հոգու անմահության և կյանքի հավերժության գաղափարի հետ:

Նյութը սիրով պատրաստեց և հրապարակմնա ներկայացրեց՝ MediaNews-ը․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ