![]()
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում տիրում է ջերմ ու տոնական տրամադրություն։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ է։ Զույգն իրականացրել է ամանորյա ֆոտոշարք։
Լուսանկարում Ալինան կրում է բաց վարդագույն շապիկ, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Դերասանուհին նուրբ դիմահարդարմամբ է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը գրառում չի կատարել։
![]()
![]()