![]()
Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Արամ Սարգսյան, երբ դուք խոսում եք լավ ընկեր լինելուց, տղամարդկությունից և տեսակետներից չշեղվելու մասին, նախ պետք է հիշեք ձեզ և ձեր անցած ճանապարհը։ Իսկ եթե մոռացե՞լ եք, ես կարճ էքսկուրս անցկացնեմ։ Սկսեմ վերջից՝ Պետք է նախքան ընկերությունից խոսելը կրկին անգամ հիշեք, թե ի՞նչ արեցիք դուք ձեր ընկերոջ հանդեպ, Նիկոլի, ով դուրս էր եկել անհավասար պայքարի ռեժիմի դեմ։
Այն ռեժիմի, ում դեմ դուք իբր դաշինք էիք կապել պայքարելու միասին։ Մինչ Նա փողոցում կապտած աչքով, հյուծված ու կտրտված ձեռքով կռիվ էր տալիս, դուք փակվել էիք շենքում, ձեր միյուս ընկերոջ՝ Էդմոնի հետ ու խոսում էիք «երրորդ ճանապարհից» և Նիկոլին քննադատում էիք։
Դա միայն ընկերոջը դավաճանել չէր, դա նաև Ժողովրդին դավաճանել էր։ Ու ես այդքան չէի հիասթափվի և ավելի շուտ կմտածեյի, որ ընդամենը վախն էր խոսում ձեր մեջ, բայց այն, որ դուք գնացիք Նիկոլի մոտ, երբ արդեն Հեղափոխությունը անշրջելի էր, ես հասկացա, թե ինչ «ընկեր» եք դուք ու ինչ տղամարդ։ Այնպես որ տղամարդկությունից խոսելն ավելորդ է։
Հիշում ենք նաև ի՞նչ արեցիք դուք, երբ ձեր եղբորը գնդակահարեցին։ Չնայած ի՞նչը հիշենք, դուք արեցիք միայն մի բան և այդ մի բանի անունը ՈՉԻՆՉՆ Է։ Ոչի՛նչ, բացի վարչապետ նշանակվելուց։ Երբ խոսում եք տեսակետից չշեղվելուց նաև հիշեք, հիշե՜ք, որ դուք ծառայեցիք այն ռեժիմին, որը ձեզ անդառնալի կորուստ տվեց։
Ավելորդ, անտեղի և ոչ կոռեկտ եմ համարում ձեր խոսելը, առավել ևս պաշտպանելը մեկին, ով նախկին իշխանության օրոք իրեն կայսերի տեղ էր դրել, աջ ու ձախ մարդ էր ծեծել տալիս։ Քանի՞ կյանք են փչացրել ու խլել հարսնաքարերում էս «ֆաշիստն ու իրա զորքը»։ Արամ Սարգսյան դուք կրկին անգամ բռնել եք դավադրության ճանապարհը…
![]()