«Առավոտը սկսվեց այսպես». Միհրան Ծառուկյանը իր հարսանիքից նոր տեսանյութ է հրապարակել

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը Ինստագրամի իր էջում Արփի Գաբրիելյանի հետ հարսանիքից նոր տեսանյութ և լուսանկար է հրապարակել։ Տեսանյութը երգիչը մակագրել է՝ «Առավոտը սկսվեց այսպես»։

Դերասանի հրապարակած լուսանկարին կից գրառումից պարզ է դառնում, որ պսակադրության արարողությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում։

Հիշեցնենք` Միհրան Ծառուկյանն Արփի Գաբրիելյանին ամուսնության առաջարկ էր արել նոյեմբերի 17-ին համերգի ժամանակ։ Նա Արփիի հետ զուգերգից հետո բեմ էր հրավիրել տղաների, որոնք իրենց հետ բերել էին վարդերի 7 մեծ փունջ։

Մինչ Արփին զարմացել ու անակնկալի էր եկել ծաղկեփնջերից, Միհրանը գրպանից հանել էր մատանին ու ցույց տվել հանդիսատեսին, հետո մոտեցել էր Արփիին ու ամուսնության առաջարկ արել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ