«Կգա՞ մի օր՝ Արևմտյան Հայաստանի եղանակային կանխատեսումները ես մեկնաբանեմ». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, երեկ մտածում էի, տեսնես կգա մի օր, որ մեր Արևմտյան Հայաստանի եղանակային կանխատեսումները ես մեկնաբանեմ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին միաձայն ընդունված բանաձևին «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, սա արդարության և ճշմարտության հաղթանակն է:

Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի Սենատին և նշել, որ սա հիշատակի տուրք է ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին և համարձակ քայլ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:

ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, երեկ մտածում էի, տեսնես կգա մի օր, որ մեր Արևմտյան Հայաստանի եղանակային կանխատեսումները ես մեկնաբանեմ։

Posted by Gagik Surenyan on Saturday, December 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ