![]()
Գարիկ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԵՐԿԱՐ ՍՏԱՑՎԵՑ, ԲԱՅՑ ԿԱՐԴԱՑԵՔ Եւ ՏԱՐԱԾԵՔ
Հարգելի ընկերնե’ր, ռեւանշիստները, նախկինների մնացուկները պարապ նստած չեն, նրանք դիմել են եւ դիմելու են ցանկացած ստոր քայլի` ժողովրդին պառակտելու, հիասթափեցնելու, վստահությունը խաթարելու:
Նրանց վարձկանները օրնիբուն աշխատում են , տարատեսակ մոնիթորինգներ անում, հասկանում, վերլուծում , թե ինչն է առավել նյարդայնացնում , վհատեցնում քաղաքացիներին եւ սահուն կերպով անցնում գործի եւ հարվածում անհրաժեշտ թիրախի : Որպես օրինակ` շատ լավ օգտվում են Վանեցյանի վարչապետին թիկունքից հարվածելու առիթը եւ փորձում են շարունակ «բոչկա» գլորել հավատարիմ թիմակիցների ուղղությամբ, այդպիսով թուլացնելով ` հենց Վարչապետի թիկունքը:
Պետք չէ այդքան պրիմիտիվ տրամաբանել եւ տրվել էմոցիաներին. էդ Ռուբեն Հայրապետյանը կարող է հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց դրդված զգուշացրեց Անդրանիկ Քոչարյանի նման «դավաճանական» քայլի մասին, թե Սեյրանյան Սաթիկը հեղափոխության արժեքներից եւ ժողովրդի ամենօրյա հայհոյանքներից ոգեշնչված նրան հրավիրեց անհիմն հայտարարությունը ՀՀԿ-ի «Քառյակ Մեդիայի» եթերով անելու:
Հեղափոխության գաղափարակիցներին, ջատագովներին, աջակիցներին խնդրում եմ չշտապել արագ վերլուծություններ անելու եւ ժողովրդին ապակողմնորոշելու հարցում: Եղեք ավելի շրջահայաց, տաս չափեք մեկ կտրեք, պետք չէ կրակի վրա յուղ լցնել, մինչեւ չհամոզվեք , որ խնդիրը հաստատ է եւ չունենաք բավարար փաստեր , մի տարածեք :
Ենթադրությունները մի մատուցեք իբրեւ հաստատ ճշտված ինֆորմացիա, դուք դրանով միայն խանգարում եք: Եւ վերջում ` միասին հեղափոխությունը անկասկած հասցնելու ենք իր տրամաբանական ավարտին, չկասկածե’ք:
ԵՐԿԱՐ ՍՏԱՑՎԵՑ, ԲԱՅՑ ԿԱՐԴԱՑԵՔ Եւ ՏԱՐԱԾԵՔՀարգելի ընկերնե'ր, ռեւանշիստները, նախկինների մնացուկները պարապ նստած չեն, նրանք…
Posted by Գարիկ Ղազարյան on Saturday, December 14, 2019
![]()