Միջազգային իրավունքի որևէ ակտ չի կարող մաքրել սահմանադրական դատարանին 2003 թվականի ընտրացուցակների կեղծիքը․․․

«Դժվար է միանգամից հասկանալ, թե ինչու է Հայաստանի խորհրդարանը վաղ կենսաթոշակի օրենքով երկրորդ մարդասիրական միջանցքը բացում սահմանադիր դատավորների համար։

Երևի դատական այս օղակի ճգնաժամին միջազգային իրավունքի կշիռ է պետք տալ։ Թե չէ, ինչն է ստիպում ձեռք մեկնել նրան, ով ատում այդ ձեռքը մեկնողին։ Ամեն դեպքում, քայլն արված է, հոգեխանգարմունքը նոր է սկսվում․ վերցնել փողը ու նվաստանալ, թե չվերցնել ու մնալ իրավունքի փլատակների տակ։

Կարծես ընտրելու բան չկա։ Բայց, սահմանադրական դատարանին որպես փրկօղակ նետված այս օրենքը, անկախ իր ընդունելի-անընդունելի լալահառաչ հիմնավորումներից, եթե չեք անցկացնում 2018 թվականի հոկտեմբերի 2-ի ռևանշի քաղաքական պրիզմայով, ձեր պարզած ձեռքերը օդում են մնալու, ում էլ, որ ուզում եք փրկել, նա ձեզանից լավ գիտի, որ միջազգային իրավունքի որևէ ակտ չի կարող մաքրել սահմանադրական դատարանին 2003 թվականի ընտրացուցակների կեղծիքը օրինականացնելու խարանից․ եթե կուզեք, Հայաստանում ժողովրդավարության վերջին հույսը սահմանադրական դատարանի այդ որոշումն է մարել․․․». Նվեր Մնացականյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ