![]()
Օմսկում ութամյա տղայի ծնկների մեջ ներթափանցել է հնդկաձավար այն բանից հետո, երբ նրա խորթ հայրը ստիպել է ինը ժամ ծնկի գալ հնդկաձավարների վրա: Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն: Տղան պատժվել է դպրոցից հետո տուն ուշ հասնելու պատճառով:
Երեխայի 27-ամյա մայրը չի միջամտել իր զուգընկերոջ «դաստիարակման» եղանակներին:
Չկարողանալով դիմանալ տանջանքներին՝ երեխան փախել է հարևանների մոտ, նրանք էլ դիմել են ոստիկանություն:
Բժիշկները երեխայի մոտ հայտնաբերել են սպիտակուցաէներգետիկ ուժեղ անբավարարություն, ինչը վկայում է սուր քաղցի մասին: Մաշկի մեջ հայտնված հնդկաձավարը հանելու համար երեխան ենթարկվել է վիրահատության:
Ծնողների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
![]()