![]()
Էրեբունի վարչական շրջանի կայարանամերձ հատվածում տեղադրված տոնածառը երեկվանից դարձել է քննարկումների առարկա:
Ֆեյսբուքում բազմաթիվ օգտատերեր հրապարակեցին լուսանկարը՝ անվանելով այն սովետական, խղճուկ ու անճաշակ:
Վարչական շրջանի աշխատակազմից ասացին, որ դա դեռ վերջնական պատկերը չէ, և զարդարելու աշխատանքները դեռ չեն վերջացել:
«Ձևավորման աշխատանքները դեռ չեն ավարտվել և այդ նկարներն արված են տոնածառի տեղադրման ժամանակ: Ամբողջական տեսքը մի քանի օր հետո նոր պատրաստ կլինի»։
![]()
![]()