![]()
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելու համար 24News-ը դիմեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին։ Վերջինս չթաքցրեց, որ ընկերական հարաբերություններ ունի Հայրապետյանի հետ՝ նշելով։
«Այո՛, Ռուբեն Հայրապետյանն իմ ընկերն է, և դա կապ չի ունեցել ո՛չ իմ, և ո՛չ իր գրաված պաշտոններից, ոչ էլ բացարձակ հակադիր ճամբարներում լինելուց։
Գիտե՞ք ինչու, որովհետև ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների, ինքը տեսակետ ունի ու ամեն ինչ կորցնելու ռիսկի պարագայում անգամ, տղամարդավարի պահում է այդ տեսակետը։ Ռուբեն Հայրապետյանը նեղ օրվա ընկեր է, ում վրա հանգիստ կարելի է հույս դնել», — նշեց նա։
Նյութի աղբյուր՝ 24news.am
![]()