«Պարտիզաններ, տզրուկներ, նախկիններ, վանեցյաններ, քոչարյաններ, վերջին խոսքը՝ իրենց». Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հավաք է կազմակերպել՝ «Հանուն ապագայի. հանուն Հանրապետության» խորագրով:

Միանգամայն հասկանալի է հանրային այն վրդովմունքը, որ առաջանում է նախկին իշխող համակարգը ներկայացնող տարբեր թևերի տարբեր ձևաչափերով քաղաքական և քարոզչական աշխուժությունից: Ավելորդ է մեկնաբանել այդ վրդովմունքի պատճառները:

Դրանք միշտ չէ, որ նոր իշխանության հանդեպ անվերապահ վստահության և համակրանքի արգասիք են, այլ պարզապես հենց նախկին իշխանության գնահատական: Եվ դրանով իսկ հանրային այդ վերաբերմունքը ավելի խոսուն է դառնում:

Այդուհանդերձ, որքան էլ ասվի այն մասին, թե «բոլորին պետք էր բանտ» ուղարկել կամ արգելափակել, և խնդիրները կլինեին լուծված, որոշակի «ուտոպիստական» կամ շատ միամիտ մոտեցում է, որը գործնականում հղի է մի շարք վտանգներով ու ավելորդ ռիսկերով, որոնք հանրությանը խնդիրներ լուծելու հնարավորության փոխարեն կտային նոր խնդիրներ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ