![]()
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաութալան տպավորված է եղել Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու փաստով այնքան, որ երեկ գիշերը, մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը, թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Հայաստանում 2017-ի ապրիլի 2-ին և 2018-ի դեկտեմբերի 9-ին անցկացված ընտրությունները համեմատելով գիշեր-ցերեկի հետ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽ պատգամավորը հաստատեց, որ այդ գրառման հեղինակն ինքն է և այժմ էլ պնդում է.
«Այո, նախորդ ընտրությունների հետ համեմատ, երբ արձանագրվել էին հետապնդումներ, միջամտություններ, այդ ընտրություններում նման բան չի եղել։ Այս ընտրությունները, ես ուրախ եմ նշել, որ իսկապես ազատ էին»։
![]()
Հարցին՝ արդյոք հայաստանյան նախորդ ընտրությունների վերաբերյալ ԵԽ պատգամավորը դիտարկել է նման իրավիճակ՝ հետապնդումներ, միջամտություններ և այլն, Հաութալան պատասխանեց, որ 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք դիտարկել են ճնշումներ, եղել է «քվեների առուվաճառք»։
![]()