Գյումրիից Լոնդոն և Փարիզ. Wizz Air-ը չվերթներ կիրականացնի

Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը ուղիղ թռիչքներ կիրականացնի  Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Տոմսի արժեքը լինելու է ցածր: Այս մասին գրում է RUSARMINFO- ն:

Թռիչքները կիրականացվեն 2020 թվականի հունվարից:

Wizz Air -ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, եվրոպական ամենատարածված փոխադրողներից մեկը: Հիմնական գործունեությունը Կենտրոնական Եվրոպայում ներքին և միջազգային թռիչքների սպասարկումն է:

Ըստ աղբյուրի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 16-ին Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ  Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործող նոր լոուքոստերի մասին կպատմի կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրա Ռադոնը:

Ավելի վաղ RUSARMINFO- ն հաղորդել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտարարել է, որ շարունակում է բանակցություններ վարել հունգարական  բյուջետային  Wizz Air- ի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ