![]()
Երևանում հաշմանդամի սայլակին նստած տղամարդը երգում է «Չունի աշխարհը քեզ նման։ Տղամարդը գումար է աշխատում հանրահայտ ստեղծագործություններ երգելով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա իր «այցեքարտը» փոխանցում գումար տվողներին։
Սայլակին նստած այս տղամարդուն կարելի է տեսնել Հյուսիսային պողոտայում, Աբովյան փողոցի սկզբնամասում, «Ռոսիա» առևտրի կենտրոնի տարածքում կամ ԱԳՆ-ի նախկին շենքի դիմաց։
Թղթի վրա գրված է նրա ինստագրամյան էջի հասցեն, որը որոշ բաներ է բացահայտում երգչի մասին։ Տղամարդու անունը Կասրա Չավոշի է, նա երգում է ակումբներում և փողոցներում, ընդ որում` ոչ միայն հայերեն
Իսկ այս տեսանյութում Չավոշին երգում է էստրադային երգիչ Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» ստեղծագործությունը։
![]()