![]()
Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լսեք, դուք իրոք գի՞ժ եք, թե՞ ձեզ գժի տեղ եք դնում։
Հազար տարի է Հանրապետության հրապարակում տոնածառ են դնում, եւ հազար տարի է շատերը կամ քչերը Ամանորի գիշերը գնում են Հրապարակ։
Էդ ի՞նչ նոր բան եք իմացել, որ էսպես բլբուլ եք կտրել։
Այո՛, գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ «գեղեցիկ ավանդույթ» ենք ունեցել՝ սեղանները բերնեբերան լցրել ենք եւ տասն օր հետո (երբ արդեն բոլորը տեսած են լինում, թե սեղաններին ինչ կա դրած) դրանց կեսից ավելին թափել ենք։
Հիմա ձեզ հրավիրում են Հրապարակ։ Ասում են՝ մի քիչ թեթեւ սեղան սարքեք, դրա փոխարեն ուրախացեք ու վայելեք Բրեգովիչին։
Չե՛ք ուզում, ջհանդամն ուզեք, ինչ եք չեղած բանից հայկական հարց սարքել։
Ասել են՝ գալու ենք ձեզ ձեր տներից փետերով քշենք Հրապարա՞կ։
Չէ, չեն ասել։
Դե, վեր ընկեք ձեր տանն ու դիմավորեք նոր տարին էնպես, ինչպես դուք եք ուզում։
Ու ձեր գործը չի, ավելին՝ ձեր ճոռթած բերաններին նայող չկա, թե դուք ոնց եք ուզում անցկացնել Նոր տարին՝ տոլմա եք ուտելու, դե կոկորդիլոսի ԲՈՒԴ։
Ի դեպ, հազարավոր մարդիկ կան, որ Բրեգովիչին սիրում են, բայց երբեք հնարավորություն չեն ունեցել տոմս գնելու ու գնալու նրա համերգին։
Հիմա քաղաքապետարանը նրանց համար Բրեգովիչին լսելու ՁՐԻ հնարավորություն է ստեղծել, հերիք չի՞ կՌՌՌՌՌՌՌՌՌՌաք, այ հոգեխանգարվածներ։
Թուուուուուուուուու
Ի դեպ, ես էլ եմ տանը դիմավորելու Ամանորը, բայց կեցցե՛ք նրանք, ովքեր այդքան եռանդ ու առողջություն ունեն, որ կարող են Հրապարակում դիմավորել Ամանորը։
Ձեր ցավն էլ տանեմ։
Շան տեղ չդնեք էս կռնչոցներին, քեֆներդ ոնց տալիս է, էդպես էլ դիմավորեք։
Թեկուզ ծամոն ճտտացնելով ու փուչիկ անելով։ (Ծամոն ծամել նույնպես չեմ սիրում։ճճճ)»։
![]()