Քոչարյանի սկանդալային հայտարարությունը

Վերաքննիչ դատարանը կայացրեց այնպիսի վճիռ, որի իրականացման արդյունքում հայտնվելու եմ կալանքի տակ։ Այդ վճիռը քաղաքական որոշման արդյունք է, կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում, այդ մասին հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նախկին նախագահի հայտարարությունը քիչ առաջ լրատվամիջոցներին ներկայացրեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Բավական է միայն նշել, որ մեղադրող կողմը դատարանում ներկայացնում էր դատախազների 6 հոգանոց խումբը՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ բան է։ Գործը քննող դատավորն ընտրել էր օրենքի ու ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը, առանց դատարանին սպասելու, վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։

Ես և թիմակիցներս վաղուց հայտարարել ենք՝ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ անձնական հաշվեհարդար, վենդետա իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսված ձայնագրությունները։

Անցածս ուղին, կառավարման արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։

«Ո՞վ ա էդ տղամարդը, որ պիտի հեղաշրջում անի Հայաստանում». Քոչարյան

Posted by Ա Ր Մ Ե Ն Ի Ա on Saturday, September 15, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ