![]()
- Մենք նպատակասլաց ենք
Այծեղջյուրները չեն շեղվում իրենց նպատակներից և համառորեն ձգտում են հասնել դրանց։ Մենք կարող ենք մեզ վրա միաժամանակ շատ գործեր վերցնել, բայց հավատացեք, մեր բոլոր գործողություններում տրամաբանություն կա։
Մեզ նաև դուր է գալիս, երբ մեզ ընկերակցում են, այնպես որ, եթե դուք մնաք մեր կողքին, կպարգևատրվեք։ Մենք անողոք եք մեր նպատակներին հասնելու հարցում, այնպես որ եթե դուք կաք այդ ցուցակում, ապա անպայման դրա մասին կիմանաք։
- Մեր չափորոշիչները բարձր են
Ես չեմ խոսում մերձարևադարձային երկրներում հանգստի և մեծ ադամանդներիմասին, չնայած դա էլ է մեզ դուր գալիս։ Մեզ համար կարևոր է, որ մեր զուգընկերները լինեն ազնիվ, նպատակասլաց և այնքան լավ ապրեն, որքան մենք ինքներս։ Մեզ համար կարևոր է ոչ թե ձեզ դրամապնակի հաստությունը, այլ ձեր անհատականությունը։
- Մենք աշխատում ենք խելագարի նման
Այծեղջյուրներն իրենց աշխատանքով չափից դուրս են տարվում։ Նրանց կենդանակերպի բոլոր նշաններից ամենաաշխատասերն են։ Երբ բոլոր նորմալ մարդիկ ավարտում են աշխատանքը, մենք սկսում ենք։ Մենք գիտենք, որ մեզ հանգիստ է պետք, բայց երբեմն պարզապես չենք կարողանում կանգ առնել։
- Մենք միշտ անկեղծ ենք, երբեմն՝ ի վնաս մեզ
Այծեղջյուր աղջկա հետ հարաբերությունների դրական կողմն այն է, որ նա միշտ ճիշտ է խոսում։ Իսկ ո՞րն է դժվարությունը Այծեղջյուր աղջկա հետ շփումներում։ Մենք հեռվից հեռու զգում ենք սուտասաններին, այնպես որ, աշխատեք մեզ հետ անկեղծ լինել, որպեսզի չկորցնեք ոչ մեր, ոչ ձեր ժամանակը։
- Մենք սիրում ենք մրցակցություն
Մեր մրցակցություն սիրող բնույթը մեր մտավոր ունակությունների հետ համադրվելով մեզ կատարյալ թիմային խաղացողներ է դարձնում և ուժեղ մրցակիցներ։ Դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք, եթե մենք ձեր կողքին լինենք։
![]()