Վարչապետ Փաշինյանը կայցելի Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։ Հայտարարությունը խոսնակն արել է հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» միջոցառման ժամանակ։

«Եվ մենք հաճույքով կսպասենք Ռուսաստանի նախագահին Հայաստան պաշտոնական այցով»,- ասել է խոսնակը։

Նա նաև տեղեկացրել է, որ մինչ այդ Փաշինյանը ևս մեկ անգամ Ռուսաստան կայցելի ոչ պաշտոնական մակարդակով՝ Սանկտ Պետերբուրգում «ԵվրԱզԷՍ»-ի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ