Մտահոգություն ունեմ, որ Թուրքիայի պատասխանն ավելի շատ մեզ վնասի, քան ԱՄՆ-ին․․․

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կոնգրեսի Սենատի կողմից ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ն ևս մեկ անգամ պատժեց Թուրքիային՝ Ռուսաստանի հետ սիրախաղի համար: Դա հստակ պատասխան էր Անկարայի այն քայլին, որ պատրաստ է ռուսական Ս-400-ից հետո գնել նաև ռուսական արտադրության կործանիչներ:

ԱՄՆ-ն արեց իր շատ կարևոր, ռազմավարական ու լավ մտածված քայլը: Մտահոգություն ունեմ, որ Թուրքիայի պատասխանն ավելի շատ մեզ վնասի, քան ԱՄՆ-ին, օրինակ՝

— Տնտեսական արգելքներ սահմանել Հայաստան փոխադրվող ապրանքների նկատմամբ (ի գիտություն՝ դա մեր արտաքին առևտրի հսկա բաժինն է կազմում):
— Բռնաճնշումներ սկսել Թուրքիայի հայերի՝ այդ թվում՝ Ստամբուլի և Արևմտյան Հայաստանի հայերի նկատմամբ:

— Ադրբեջանի ձեռքով պատերազմ հրահրել Արցախի սահմանին: Սա ևս խիստ հավանական է, քանի որ ադրբեջանական դիվանագիտությունն արդեն տևական ժամանակ ակնարկում է պատերազմի մասին՝ միաժամանակ ռազմական պատրաստություններ տեսնելով սահմանին: Ավելին՝ Թուրքիան էլ վերջին ամիսներին հաճախ է զորաջոկատներ զինված ուղարկում Ադրբեջան և Նախիջևան, և վերջիններս այնտեղից վերադառնում են Թուրքիա՝ առանց զենքի:

Կոնգրեսի Սենատի կողմից ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ն ևս մեկ անգամ պատժեց Թուրքիային՝ Ռուսաստանի հետ սիրախաղի…

Posted by Nairi Hokhikyan on Friday, December 13, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ