![]()
«ԱՄՆ նախագահը պարտավորված չէ օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: ՀՀ իշխանությունների մասնակցությունը զրոյական է եղել, ունենք իրավիճակ, որ երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մեր նպատակն այն պետք է լինի, որ ԱՄՆ նախագահն այս մասին խոսելիս նշի «ցեղասապանություն» եզրույթը»,- «Լազարևյան ակումբի» երրորդ նիստի ընթացքում` լրագրողների հետ զրույցում, ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
Նա հատկապես ընդգծել է հայ համայնքի դերը ու առանձնացրել Քիմ Քարդաշյանի գործոնը ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառն արտաբերելու հարցում:
Մասնավորապես նշել է.
«Կարևոր տակտիկական քայլերից մեկը նաև Քիմ Քարդաշյանի ֆակտորն է, գիտենք, որ մեր լոբբիստական կառույցները շնորհակալություն էին հայտնում երեկվա իրենց աշխատանքի համար, գիտենք, որ լուրջ աշխատանք է կատարել Քիմ Քարդաշյանը նաև իր «Թվիթերի» և ֆեյսբուքյան գրառումների միջոցով, հենց նա այն մարդն է, որ բարի դրացիական և մտերիմ հարաբերություններ ունի Թրամփի վարչակազմի, մասնավորապես փեսայի հետ, ով ազդեցիկ մարդ է Վաշինգտոնում: Քարդաշյանը միակ մարդն է, որ ուղիղ կապ ունի նախագահ Թրամփի հետ ու բազմիցս հայտարարել է, որ իր նպատակներից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Այս ուղղությամբ էֆեկտիվ աշխատանք նույնպես պետք է տանել»:
Նյութի աղբյուր՝ shantnews.am
![]()