«Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը…». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ռուբենն է: Վերջերս ստացված հետազոտության պատասխանը դրական է՝ մեր տղան կարծես թե հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը և շուտով կվերադառնա տուն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Արմենպրեսսին

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությամբ տարվա ընթացքում 260 երեխայի և երիտասարդի բուժման ամբողջական ծախսերը հոգացել ենք, և դա թիվ մեկ ձեռքբերումն է մեզ համար: Աջակցության շղթան ամբողջական է՝ բուժում, դեղորայք, հոգեբանական ծառայություն, օրը 4 անգամյա սնունդ, բժիշկների վերապատրաստում: Ակտիվ ենք եղել երեխաների համար միջոցառումների կազմակերպման տեսանկյունից: Դրանք  ուրախացնում են, ինտեգրում են, հասարակության մեջ այդ երեխաների նկատմամբ վերաբերմունքն են փոխում: Հասել ենք նրան, որ շատերն իրենք են դիմում մեզ, որ որևէ ձևով երեխաներին ոգևորող նախաձեռնությամբ հանդես գան: Այս առաքելության մեջ մենակ չենք:

Ունենք ձեռքբերում բժիշկների վերապատրաստման, միջազգային կապերի ընդլայնման առումով: Հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում է Հայաստանում մանկական ուռուցքաբանության ուղեցույցների մշակման ու ներդրման ծրագիր, որի շրջանակներում ստեղծվել են մասնագիտական աշխատանքային խմբեր՝ ներգրավվել են նաև արտասահմանյան հայտնի փորձագետներ: Ծրագրի արդյունքում կունենանք ուղեցույցներ, որոնք կներառեն համապարփակ ինֆորմացիա՝ ախտորոշումից մինչև բուժում և հետագա հսկողություն, կիրառելի ինչպես բուժանձնակազմի բոլոր օղակների, այնպես էլ ընտանիքի անդամների համար»։

Ռուբենն է: Վերջերս ստացված հետազոտության պատասխանը դրական է՝ մեր տղան կարծես թե հաղթահարում է սուր լիմֆոբլաստային…

Posted by Anna Hakobyan on Friday, December 13, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ