![]()
«Մի հատ սամալյոտ են գտել, մի հատ տանկ, մի քանի հատ էլ Bentley ու BMW…»,- այս մասին իր տան առա հավաքված լրագրողներին հայտնեց Ռուբեն Հայրապետյանը և խոստացավ, որ երեկոյան մասնրամասներ կհայտնի իր տանն ու շինություններում խուզարկության մասին:
Հիշեցնենք, որ խուզարկություն է իրականացվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տանը: Այս տեղեկությունը հաստատեցին Ոստիկանությունից:
Ոստիկանությունից առայժմ չեն հայտնում, թե ինչ գործի շրջանակում է կատարվում խուզարկությունը:
Մեր տեղեկություններով խուզարկություններ են իրականացվում նաև Հայրապետյանի հետ առնչություն ունեցող հաստատություններում:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
![]()