![]()
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Ես լաց եմ եղել սենատոր Ռոբերտի հետ։
Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանության օրինագիծը։
Սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվեց իր խոսքի ավարտին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ բանաձևի հեղինակ Մենենդեսը Հայոց ցեղասպանության սարսափները թվարկելիս սկսել է արտասվել:
Նա մեջբերեց Հայոց ցեղասպանության իրագործման ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը հայերի տառապանքների մասին, այնուհետեւ հավելեց.
«Ճշմարտությունն ընդունելը վերջապես ազատեց մեզ: Եվ ես երջանիկ եմ, որ այս բանաձեւն ընդունվեց այն ժամանակ, երբ դեռ կան Ցեղասպանությունը վերապրած մարդիկ»:
Սենատորը, հազիվ զսպելով հուզմունքը, վերջում հավելեց.
«Ցեղասպանություն վերապրած մարդիկ գոնե ի վիճակի կլինեն տեսնել, որ Սենատը չի արհամարհում իրենց տառապանքը»:
Ես լաց եմ եղել սենատոր Ռոբերտի հետՍենատը հաստատեց Հայոց ցեղասպանության օրինագիծը։ Սենատոր Ռոբերտ Մենենդեզը հուզվեց իր խոսքի ավարտին։
Posted by Naira Zohrabyan on Thursday, December 12, 2019
![]()