Քիմ Քարդաշյանի արձագանքը Սենատի որոշմանը

Քիմ Քարդաշյանը մեկ բառով է արձագանքել Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունմանը։

Նա իր թվիթերյան էջում կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրառմամբ և ավելացրել՝ «Այո»։

Հիշեցնենք, որ երեկ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր միկրոբլոգում 153 մլն հետևորդներին կոչ է արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

«Կիսվեք այս գրառմամբ: Բոլորին խնդրում եմ, զանգահարեք ձեր սենատորներին հենց հիմա և խնդրեք նրանց առաջիկա մեկ ժամում «ԱՅՈ» քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձի ընդունմանը:

Մերժումը Ցեղասպանության եզրափակիչ փուլն է: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս բանաձևն ընդունել է 405 կողմ, 11 դեմ ձայնով»,- գրել է Քարդաշյանը՝ կից հրապարակելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի լուսանկարը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ