![]()
Շավարշ Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
ԱՄՆ սենատի կողմից ցեղասպանության ճանաչման և Փաշինյանի դերակատարության մասին.
Բոլոր նրանց համար, ովքեր ասում են, թե Փաշինյանն ինչ կապ ունի այն իրադարձության հետ, որ ԱՄՆ սենատը ընդունեց հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։
Երբ երկրի ղեկավարը չի առաջնորդվում իր երկրի և ժողովրդի շահով, միջազգային հարթակներում պատշաճ կերպով չի ներկայացնում իր երկրի շահերը, բացառապես առաջնորդվում է իր և իր մերձավոր կլանի նեղ անձնական շահերով, երբ ամբողջ աշխարհին հայտնի է, որ երկրի ղեկավարը մսխում է երկրին տրամադրված միջազգային օգնությունները, պարբերաբար մեծ գումարներ է տանուլ տալիս էլիտար կազինոներում, երբ երկրի ղեկավարը թալանում, ահաբեկում, անտեսում է սեփական ժողովրդին, երբ մայրաքաղաքի կենտրոնում սեփական իշխանությունը պահելու համար կրակում է սեփական ժողովրդի վրա, խլելով մարդկային կյանքեր, այդ պարագայում ոչ մի քաղաքակիրթ երկիր չի հարգելու և պաշտպանելու քո երկրի շահերը, նույնիսկ երբ պատմական արդարությունը միանշանակ քո օգտին է։
Այ սա է փոխվել հիմա մեր երկրում, Փաշինյանի կապը կայանում է հենց դրանում, հիմա մենք ունենք ղեկավար, ով աշխարհի ցանկացած ծայրում, ցանկացած իրավիճակում արժանավույնս ներկայացնում է իր երկիրն ու իր ժողովրդին, պաշտպանում է բացառապես ՀՀ և ԼՂՀ շահերը, վայելում է աշխարհասփյուռ հայության սերն ու հարգանքը։
Չմոռանանք նաև նշել, որ այն ինչ տեղի ունեցավ նախորդ տարի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում փոխեց աշխարհի վերաբերմունքը մեր երկրի հանդեպ։
Իհարկե այդ փաստի մեջ մեծ դերակատարություն ունեցան նաև մի քանի աշխարհաքաղաքական երևույթներ և իրադարձություններ, մասնավորապես վերջին շրջանում որոշակի իրադարձությունների հետ կապված ԱՄՆ-Թուրքիա հարբերություններում ստեղծված լարվածությունը։
Բայց ինչևէ ասել որ Փաշինյանը այստեղ ոչ մի դերակատարություն չունի մեղմ ասծ տեղին չէ։
ԱՄՆ սենատի կողմից ցեղասպանության ճանաչման և Փաշինյանի դերակատարության մասին.Բոլոր նրանց համար, ովքեր ասում են, թե…
Posted by Shavarsh Soghomonyan on Thursday, December 12, 2019
![]()