«Միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթողը հայտարարել է, որ իր արտաքինը շատ հեռու է կատարյալ լինելուց

Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին, որը հաղթող է ճանաչվել «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթում պատմել է, թե ինչպես էին մարդիկ վերաբերվում իր արտաքինին մանուկ հասակում:

«Ես մեծացել եմ մի աշխարհում, որտեղ ինձ նման կինը՝ այնպիսի մաշկով, ինչպիսին իմն է և իմ վարսերի պես վարսերով, երբևէ գեղեցիկ չի համարվել»։

Նրա խոսքով՝ հասարակության մեջ, որտեղ ինքը դաստիարակվել է, նման արտաքինը միշտ հեռու է եղել կատարյալ գեղեցկության չափանիշից:

Գեղեցկության մրցույթի դափնեկիրը հույս է հայտնել, որ նման կարծրատիպերն արդեն անցյալում են մնացել: «Ես ուզում եմ, որ հետագա սերունդն ինձն նայի և իմ մեջ տեսնի սեփական արտացոլանքը»,- ընդգծել է Տունցին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ