![]()
Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը դուրս է եկել Նավթային երկրների բռնցքամարտի Աշխարհի ХVII գավաթի կիսափզրափակիչ:
Ինչպես հաղորդում է rusarminfo-ն, 69 կգ քաշային կարգում հանդես եկող Հովսեփյանը ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող մրցաշրջանի քառորդ եզրափակչում հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահլա Ալլահվերդիևայի նկատմամբ:
Դատավորները Հովսեփյանին միաձայն հաղթանակ են շնորհել՝ 5:0 հաշվով:
Նշվում է, որ կիսաեզրափակչում հայուհին կմրցի ռուս մարզիկ Դարիա Սանդակովայի հետ:
![]()
![]()