«Ես գալիս եմ՝ հեղափոխություն անելու հայկական ֆուտբոլում». Խորեն Հովհաննիսյան

Ըստ Հովհաննիսյանի՝ մարզիչ ընտրելու համար պետք է արհեստավարժ լինել, որ նրան տարին մեկ չփոխեն՝ հույսը դնելով հնարավոր մարզական հաջողության վրա.

«Մենք պետք է կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում, ինչպիսի ֆուտբոլ ենք պատկերացնում: Հայաստանի հավաքականը պետք է ձևավորվի Բարձրագույն խմբի արդյունքներով, Հայաստանի գործող չեմպիոնի կազմից պետք է ֆուտբոլիստներ ընտրենք: Մենք Հայաստանում չունենք շատ ակումբներ, ֆուտբոլային թիմեր, եղածն էլ ՀՖՖ-ն կարող է հեշտությամբ ղեկավարել»,- ասել է Հովհաննիսյանը:

Խորեն Հովհաննիսյանի կարծիքով՝ դժվար է ազգային մեծ մարզադաշտ կառուցել քանի որ խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի ծախսի մասին է. ««Հրազդան» մարզադաշտը պետք է վերակառուցվի, դրանում կրկին մեր հավաքականի խաղերը պետք է անցկացվեն: Ես գալիս եմ՝ հեղափոխություն անելու հայկական ֆուտբոլում, ես դա կարող եմ անել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ