Երթուղայինի վարորդը դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է

Ֆեյսբուքյան օգտատեր Դիանա Թորգոմյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է․

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, կխնդրեմ ուշադրություն դարձնել 13 համարի ավտոբուսի վարորդների մարդկային որակներին։

Ավտոբուսի վարորդը 10 տարեկան դպրոցական երեխային ճանապարհի կեսից ստիպում ա ավտոբուսից իջնել, պատճառաբանելով, որ պայուսակը մյուս ուղևորներին խանգարում ա։

Ամենակարևորը փողը վերցնելուց հետո։

Երեխան հայերեն գրեթե չի հասկանում, բա որ տան ճանապարհը չգտներ և մի վատ բան լիներ, ո՞վ էր դրա համար պատասխան տալու։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, կխնդրեմ ուշադրություն դարձնել 13 համարի ավտոբուսի վարորդների մարդկային…

Posted by Դիանա Թորգոմյան on Thursday, December 12, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ