Սա ո՛չ Պրահան է, ո՛չ Վիենան և ո՛չ էլ Բուդապեշտը. սա ՝ ․․․

Սա ո՛չ Պրահան է, ո՛չ Վիենան և ո՛չ էլ Բուդապեշտը. սա՝ Գյումրին է

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում հրապարակել է երեկվանից համացանցի հիթ դարձած լուսանկարներից մեկը՝ Գյումրու պատմական Շիրազի փողոցի ամանորյա գունեղ  ձևավորումից։ Նիկոլ Փաշինյանը լուսանկարը մակագրել է այսպես․ «Գյումրին պատրաստվում է Ամանորին»։ Իսկ լուսանկարում պատկերվածը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս  Գյումրի» ռեստորանն է, որի լույսերը վառվեցին երեկ՝ տոնական  շքեղ միջոցառմամբ։

Թվում է, թե սա մի ճոխ ռեստորանի գովազդ է՝ ինչ-որ տեղ զբոսաշրջիկների հետաքրքրությունը շարժելու համար, սակայն իրականում այն Գյումրիում ներդրումներ կատարելու, քաղաքին կյանք հաղորդելու, այն  գունավորելու, շքեղացնելու գովազդ է, որի օրինակը Գյումրու պատմական կենտրոնում տվել էր հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝  ոչ միայն իր ընտանիքի կողմից ներդրում կատարելով,  այլ պատմական փողոցներում ամանորյա տոնավաճառ՝«Christmas Bazaar» ու տոնական համերգներ կազմակերպելով։

Ի դեպ, յուրաքանչյուր գյումրեցի այս լուսանկարով կիսվելով՝ մակագրություններում արտահայտել էր իր առանձնահատուկ սերը քաղաքի նկատմամբ, այնտեղ կարծես տեսել էր իր երազների քաղաքը՝ վառվռուն լույսերի մեջ։ Օրինակ՝ Գյումրու քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը գրել է․

«Սա ո՛չ Պրահան է, ո՛չ Վիեննան, և ո՛չ էլ Բուդապեշտը. սա՝ Գյումրին է», մեկ այլ օգտատեր նշել էր․ «Փարիզ հիշեցնող Գյումրի», մյուսը հենց վարչապետի էջում հարցրել․  «Հաստատ Գյումրի՞ն է,  ոնց որ Նյու Յորքը լինի»։

Գյումրին պատրաստվում է Ամանորին-2:)

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, December 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ