![]()
Ռուբեն Մեհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետական ապարատը դիմադրում է փոփոխություններին։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ ՓԱՍՏԻ արձանագրում։
Իսկ ՓԱՍՏՆ այն է, որ ձրիակերների, հաստագլուխների, ցեղագռդոնի կվոտաներով ու «պռախոդներով» պաշտոն ստացածների ողջ բանակը, որին այլ կերպ, քան զիբիլի վրի կատու անվանելն անհնարին է, տարի ու կես է շարունակում են կախգլուխ ձեւով ոչ միայն սնվել հարկատուների հաշվին, յուրացնելով պետության հնարավորությունները, այլեւ փորձում են իրենցով անել պետությունը։ Եվ ուրեմն, ՄԱՔՐԵՔ ԷԴ ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ ԶԻԲԻԼԻՑ։ Հույսներդ կտրեք, թե դառմայեդը դաստիարակելի է։
ՉԻ ԼԻՆՈՒՄ ՆՄԱՆ ԲԱՆ։
Անփորձը դառնում է փորձառու, միամիտը՝ շրջահայաց, չիմացողը՝ իմացող, բայց փչացածը պարկեշտ, դառմայեդը ջանասեր՝ երբեք։
Ատեստացիա արեք եւ ռադ արեք բոլոր կույրաղիքները, թող գնան իրենց հաշվին տուն պահեն, ոչ թե մեր։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետական ապարատը դիմադրում է փոփոխություններին։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ ՓԱՍՏԻ…
Posted by Ruben H. Mehrabyan on Thursday, December 12, 2019
![]()